Բեռնարկղային փոխադրումներ

Միջազգային բեռնափոխադրումների իրականացման առավել արդյունավետ և ժամանակով փորձված եղանակներից մեկը շարունակում է մնալ ծովային բեռնափոխադրումը: Խոշոր ծովային ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ «ՄԵԳԱՏՐԱՆՍ» ՍՊԸ - ն իրականացնում է բեռնարկղային (կոնտեյներային) փոխադրումներ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի, Թայլանդի, Թայվանի և այլ նավահանգիստներից Հայաստան և հակառակ ուղղությամբ: Ընկերությունն իրականացնում է նաև հավաքական բեռնարկղային (կոնտեյներային) փոխադրումներ ԱՄՆ- ի, Չինաստանի, Հնդկաստանի, Թայլանդի, Թայվանի և այլ նավահանգիստներից Հայաստան: Բեռնափոխադրման այս եղանակը առավել հարմար է, երբ բեռի քաշն ու ծավալը զգալիորեն փոքր են բեռնարկղի տարողունակությունից: Այս տեսակի փոխադրումը հնարավորություն է ընձեռում մեկ բեռնարկղով միևնույն ուղղությամբ փոխադրել մի քանի պատվիրատուների բեռներ: Հավաքական փոխադրումների հիմնական առավելությունը տնտեսումն է, քանի որ տրանսպորտային միջոցի ծախսը բաշխվում է մի քանի կողմերի միջև:

Բեռնարկղային փոխադրումներ

  • Բեռնարկղի տրամադրում, տեղափոխում նավահանգիստ, բարձում նավի վրա
  • Փաստաթղթերի ձևակերպում (հարկ եղած դեպքում)
  • Վտանգավոր բեռների փոխադրում
  • Ոչ գաբարիտային բեռների փոխադրում
  • Բեռնարկղի փոխադրում երկաթգծով և մեքենայով
  • Բեռնարկղի փոխադրում պատվիրատուի պահեստ
  • Բեռի ապահովագրություն՝ ըստ պատվիրատուի ցանկության

Մեր մասնագետները կանեն ամեն ինչ

այլ բեռնափոխադրման տեսակներ