Վտանգավոր բեռների դասակարգումը

Վտանգավոր բեռների դասակարգումը Տեսակային դասակարգման համաձայն, վտանգավոր բեռների շարքին են դասվում այն բեռները, որոնք ունեն այնպիսի յուրահատկություններ, որ որոշակի պայմաններում կարող են վնասել շրջակա միջավայրը և մարդկանց: ՄԱԿ-ը առանձնացնում է բեռնափոխադրվող վտանգավոր բեռների հետևյալ 9 տեսակները: 1-ին դաս: Պայթուցիկ նյութեր, որոնք որոշակի պայմաններում ունեն պայթելու հատկություն և կարող են բոցավառվել՝ հանգեցնելով պայթյունի: Այս դասին են պատկանում այն նյութերը, որոնք կիրառվում են հրագործական ապրանքների արտադրության համար: Նյութեր, որոնք կարող են առաջացնել զանգվածային պայթյուն: Նյութեր, որոնք զանգվածային պայթյուն չեն առաջացնում, բայց վտանգավոր են, քանի որ կարող են ցրիվ գալ: Նյութեր, որոնք զանգվածային պայթյուն չեն առաջացնում, սակայն կարող են առաջացնել այրում և քիչ պայթյունավտանգ են: Նյութեր, որոնք էապես վտանգավոր չեն: Թույլ զգայունությամբ նյութեր, որոնք կարող են առաջացնել զանգվածային պայթյուն: Ցածր զգայունությամբ նյութեր, որոնք չեն առաջացնում զանգվածային պայթյուն: 2-րդ դաս: Հեղուկ, խտացված, սառեցված կամ ցնդող գազ Դյուրավառ Ոչ դյուրավառվող և ոչ թունավոր Թունավործ 3-րդ դաս: Դյուրավառ հեղուկներ և հեղուկ խառնուրդներ, որոնք կարող են որոշակի պայմաններում բոցավառվել կամ արձակել դյուրավառվող գոլորշի: 4-րդ դաս: դյուրավառվող կարծր նյութեր, ինքնաբռնկվող նյութեր և նյութեր, որոնք ջրի հետ ռեակցիայի մեջ մտնելիս՝ արտադրում են դյուրավառվող գազ: Դյուրավառվող կարծր նյութեր Ինքնաբռնկվող հատկություն ունեցող նյութեր Ջրի հետ ռեակցիայի մեջ մտնելու դեպքում բռնկման վտանգ առաջացնող նյութեր 5-րդ դաս: օքսիդացող նյութեր և օքսիդներ, որոնք ինքնուրույն կամ այլ նյութերի հետ ռեակցիայի մեջ մտնելով՝ կարող են անջատել թթվածին և, բացի այդ, ունեն ինքնաբռնկվելու և պայթելու առանձնահատկություն: Օքսիդացող նյութեր Օքսիդներ 6-րդ դաս: Թունավոր և վարակիչ նյութեր, որոնք մարդու օրգանիզմ ընկնելու դեպքում կարող են խորը վնասել և մինչև իսկ մահացու վտանգ հասցնել: Թունավոր նյութեր Նյութեր, որոնք կենսաբանորեն վտանգավոր են, և գենետիկորեն ձևափոխվող օրգաններ 7-րդ դաս: Ռադիոակտիվ նյութեր Այս նյութերում ճառագայթման մակարդակը չի գերազանցում 0,005 միկրոզիվերտ/ժ և տրանսպորտային ինդեքս չունեն: Ճառագայթման մակարդակը չի գերազանցում 0,005 միկրոզիվերտ/ժ և տրանսպորտային ինդեքսը 1-ից բարձր չէ: Ճառագայթման մակարդակը չի գերազանցում 2 միկրոզիվերտ/ժ, տրանսպորտային ինդեքսը 10-ից բարձր չէ: 8-րդ դաս: Նյութեր, որոնք կարող են առաջացնել կոռոզիա, այրիչ նյութեր, որոնք կարող են վնասել մաշկը և լորձաթաղանթը և այլ նյութերի հետ խառնվելու դեպքում կարող են բռնկվել: 9-րդ դաս: Այլ վտանգավոր նյութեր, որոնք վերը նշված դասերին չեն պատկանում:

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ