Բեռնատարների տեսակները

Տենտ, կիսակցորդիչ Նախատեսված է ցանկացած տեսակի բեռի տեղափոխման համար: Բեռնվում է վերևից, կողքից և հետևից: Տարողությունը` 20-25 տոննա Տարողությունը պալետներով` 22-33 եվրոպալետ Օգտակար ծավալը՝ 60-96 խորանարդ մետր Սառնարան - կիսակցորդիչ Սառնարանային համակարգով կիսակցորդիչ Նախատեսված է շուտ փչացող բեռների տեղափոխման համար: Բեռնախցիկում ապահովում է +25°С - 25°С ջերմաստիճան: Տարողությունը` 12 -22 տոննա Տարողությունը պալետներով` 24-33 եվրոպալետ, ըստ եվրոստանդարտի՝ 20 տոննա 82 մ.խ. 32 պալետ Ծավալը՝ 60-92 խորանարդ մետր Շահագործումը սովորական մեքենաների համեմատ թանկ է 5-25%-ով: Ավտոկցորդիչ Առավելությունը՝ բեռնման և բեռնաթափման արագ ընթացք և մեծ օգտակար ծավալ: Թերությունը՝ երկարություն ունեցող ապրանքների բեռնափոխադրումների համար հարմար չէ: Օգտակար ծավալը՝ 60-120 խորանարդ մետր Տարողությունը պալետներով` 22-33 եվրոպալետ Քաշի տարողությունը՝ 16-25 տոննա "Ջումբո" բեռնատար Կիսակցորդիչ լայնածավալ տարողությամբ: Կցորդիչի անիվները ունեն ավելի փոքր տրամագիծ: Տարողությունը՝ մինչև 20 տոննա Օգտակար ծավալը՝ 96-110 մ.խ. Տարողությունը պալետներով` 33 եվրոպալետ Բեռնարկղատար Նախատեսված է տարբեր տեսակի բեռնարկղերի տեղափոխման համար: Տարողությունը՝ մինչև 20-30 տոննա Ավտոցիստեռն Նախատեսված է հեղուկ բեռների տեղափոխման համար: Տարողությունը՝ մինչև 12- 22 տոննա Ծավալը՝ 8-40 մ.խոր. Ավտոբեռնիչ Նախատեսված է մեքենաներ տեղափոխելու համար: Տարողությունը՝ մինչև 20- -25 տոննա Տարողությունը կախված է կցասայլի երկարությունից, միջինը տեղավորում է 8-10 մեքենա: Հացահատիկատար բեռնատար Օգտագործվում է հացահատկային բույսերի բեռնափոխադրման համար: Տարողությունը՝ մինչև 12-22 տոննա Ինքնաթափ բեռնատար Օգտագործվում է ավազ և հանքային ապարներ բեռնափոխադրելու համար: Տարողությունը՝ մինչև 12-22 տոննա

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ