Ինկոթերմս 2010

Ինկոթերմս 2010 – սա միջազգային կանոնակարգ է` ընդունված ամբողջ աշխարհում կառավարական մարմինների, իրավաբանական կազմակերպությունների և միջագային կոմերսանտների կողմից որպես միջազգային առևտրի ոլորտում առավել հաճախ գործածվող տերմինների մեկնաբանություն: EXW - EX WORKS «Գործարանից» տերմինը նշանակում է, որ Վաճառողի պարտավորությունները համարվում են ավարտված, երբ նա ապրանքը տրամադրում է Գնորդին: Առաքման պայմանագիրը համարվում է կատարված, երբ վաճառողը ապրանքը տեղակայում է իր տարածքում (պահեստում, գործարանում կամ այլ նշված վայրում)՝ ի տնօրինություն գնորդի։ Վաճառողը պարտավոր չէ իրականացնել արտահանման մաքսազերծումը կամ տրանսպորտային միջոցի վրա ապրանքի բեռնումը։ FCA - FREE CARRIER «Մինչև բեռնափոխադրողի մոտ» տերմինը նշանակում է, որ Վաճառողը մաքսազերծած ապրանքը հասցնում է մինչև Գնորդի նշած վայրը՝ նրա Բեռնափոխադրողին: FAS - FREE ALONGSIDE SHIP «Մինչև նավի մոտ» տերմինը նշանակում է, որ Վաճառողը ավարտել է իր պարտավորությունը ապրանքը նշված նավահանգստում նավամատույցում կամ լիխտերի վրա նավակողի երկայնքով դնելու պահից: Դա նշանակում է, որ այդ պահից սկսած ապրանքի կորստի ու փչացման ռիսկերի հետ կապված բոլոր ծախսերը իր վրա է վերցնում Գնորդը: FOB - FREE ON BOARD «Մինչև նավի վրա» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը, երբ ապրանքը դրվել է նավի վրա նշված նավահանգստում: Դա նշանակում է, որ այդ պահից սկսած Գնորդն իր վրա է վերցնում ապրանքի կորստի ու փչացման ռիսկերի հետ կապված բոլոր ծախսերը: CFR - COST AND FREIGHT «Արժեքն ու փոխադրումը» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը տվյալ նավահանգստում նավի վրա բարձելու պահից: Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքը մինչև նշված նավահանգիստը փոխադրելու ծախսերը: Սակայն ապրանքը նավի վրա բարձելուց հետո նրա փչացման ու կորստի ռիսկերը, ինչպես նաև լրացուցիչ այլ ծախսեր Վաճառողից անցնում են Գնորդի: CFR պայմանով՝ ապրանքի արտահանման համար մաքսազերծման ծախսերը դրվում են Վաճառողի վրա: CIF - COST, INSURANCE AND FREIGHT «Արժեքը, ապահովագրումն ու փոխադրումը» տերմինը նշանակում է, որ Վաճառողը պատասխանատու է բեռի փոխադրման ծախսերի, մինիմալ ապահովագրության, բեռը գնորդի կողմից ընտրված նավահանգիստ տեղափոխելու տրանսպորտային ծախսերի համար: Այդ վայրից սկսած՝ գնորդը պատասխանատու է բեռնաթափման և բեռի փոխադրման բոլոր մնացած ծախսերի համար: CIP - CARRIAGE AND INSURANCE PAID TO «Փոխադրումը և ապահովագրումը վճարած է մինչև» տերմինը նշանակում է, որ Վաճառողը հասցնում է ապրանքը Բեռնափոխադրողին: Բացի դա, Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքի՝ մինչև նշանավայր փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը: CPT - CARRIAGE PAID TO «Փոխադրումը վճարած մինչև» տերմինը նշանակում է, որ Վաճառողը հասցնում է ապրանքը Բեռնափոխադրողին: Բացի դա, Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքի՝ մինչև նշանավայր փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը: Դա նշանակում է, որ Գնորդն է իր վրա վերցնում ապրանքի կորստի և փչացման ռիսկերը, ինչպես նաև ապրանքը բեռնափոխադրողին հանձնելուց հետո առաջացած այլ ծախսերը: DAT - DELIVERED AT TERMINAL Առաքվել է տերմինալ DAP- DELIVERED AT POINT Առաքվել է նշանակման վայր DDP - DELIVERED DUTY PAID «Տեղ հասցրած, մաքսը վճարած» տերմինը նշանակում է, որ Վաճառողը նշանավայրում Գնորդին տրամադրում է ներմուծման համար մաքսազերծած և տրանսպորտային միջոցից չբեռնաթափված ապրանքը: Վաճառողը պարտավոր է իր վրա վերցնել ապրանքի փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ ներմուծող երկրի տուրքերը /որտեղ դա պահանջվում է/: «Տուրք» բառը այստեղ նշանակում է մաքսազերծումն իրականացնելու պարտավորությունները և ռիսկերը, ինչպես նաև մաքսային ձևակերպումների, տուրքերի, հարկերի և այլ գանձումների վճարումները:

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ