Ավտոմոբիլային բեռնափոխադրումներ

Ավտոմոբիլային փոխադրումները համարվում են ամենատարածված տեսակներից մեկը և մեծ պահանջարկ ունեն ողջ աշխարհում: Համագործակցելով միջազգային խոշոր ընկերությունների հետ «ՄԵԳԱՏՐԱՆՍ» ՍՊԸ - ն իրականացնում է ավտոմոբիլային փոխադրումներ ԱՊՀ երկրներից և Եվրոպայից – Հայաստան և հակառակ ուղղությամբ: Ընկերությունը առաջարկում է նաև հավաքական բեռների ավտոմոբիլային փոխադրումներ Եվրոպաից և ԱՊՀ երկրներից – Հայաստան և հակառակ ուղղությամբ: Բեռնափոխադրման այս տարբերակը առավել հարմար է, երբ բեռի քաշն ու ծավալը զգալիորեն փոքր են տրանսպորտային միջոցի տարողունակությունից, ինչը հնարավորություն է տալիս մեկ տրասնպորտային միավորով, միևնույն ուղղությամբ փոխադրել մի քանի պատվիրատուների բեռներ: Հավաքական փոխադրումների հիմնական առավելությունը տնտեսումն է, քանի որ տրանսպորտային միջոցի ծախսը բաշխվում է մի քանի կողմերի միջև:

Ավտոմոբիլային բեռնափոխադրումներ

  • Սակագների և բեռնափոխադրման հետ կապված այլ վճարումների նախնական հաշվարկ
  • Ոչ գաբարիտային բեռների փոխադրում
  • Բեռնափոխադրումներ մաքսիմալ սեղմ ժամկետներում
  • Բեռնափոխադրման օպտիմալ երթուղու ընտրություն
  • Բեռի առաքման հնարավորություն «դռնից դուռ» սկզբունքով
  • Պահեստային ծառայություններ
  • Բեռնափոխադրման փաստաթղթերի ամբողջական փաթեթի ձևակերպում
  • Սառնարան և թենթ մեքենաների տրամադրում
  • Բեռի շարժի հսկողություն և նշանակման վայր ժամանման ժամկետների մասին տեղեկատվություն
  • Բեռի ապահովագրություն՝ ըստ պատվիրատուի ցանկության

Մեր մասնագետները կանեն ամեն ինչ

այլ բեռնափոխադրման տեսակներ